11.05.2013|
23:39
Հասարակությանը պետք չէ խաբել խոստումներով, թե իշխանափոխության դեպքում ամեն ինչ դեպի լավն է գնալու: Հասարակությանը պետք չէ զրկանքների գնալու կոչեր անել, որովհետև մեր հասարակության ազնիվ հատվածն արդեն քառորդ դար է, ինչ զրկանքներ է կրում, իսկ պտուղները ճաշակում են սրիկաները: Հասարակությանը պետք չէ մոլորեցնել անիրական, անհող գաղափարներով, որովհետև դրանց ոչ ոք այլևս չի հավատում: